Սայաթ-Նովա պողոտայում բռնկված հրդեհը մարվել է, բնակարանում հայտնաբերվել է դի
Այսօր առավոտյան Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինությունում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 09։21-ին, մարվել՝ 09։38-ին։ Աի նախարարության հաղորդմամբ, հրշեջ-փրկարարները բնակարանում հայտնաբերել են Լ․ Հ․-ի (ծնված 1936 թ․) դին:
Նոյեմբերի 21-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինության տանիքից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններց մեկում։