Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթում է Տոկաևը
Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է նախագահական ընտրություններում երկրի բոլոր շրջաններում և հավաքում ձայների 81,31%-ը, ճեպազրույցում ասել է հանրապետության ԿԸՀ նախագահ Նուրլան Աբդիրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տոկաև Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ՝ 6,456,392 ձայն կամ ձայների 81,31 տոկոսը»,- ասել է նա։
Երկրորդ տեղում է «Աույլ» կուսակցության թեկնածու Ժիգուլի Դաիրաբաևն է, ով ստացել է ձայների 3,42 տոկոսը։
Ավելի վաղ Տոկաևը հայտարարել էր, որ Ղազախստանում կայանալիք նախագահական ընտրությունները կդառնան երկրի իշխանության ինստիտուտների համապարփակ վերագործարկման մեկնարկային կետը։