Խոշոր հրդեհ՝ Մոսկվայի կենտրոնում
Մոսկվայում հրդեհ է բռնկվել Կոմսոմոլսկայա հրապարակի մերձակայքում գտնվող պահեստի շենքում 2,5 հազար քառակուսի մետր տարածքում, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Այս մասին գրում է РИА Новости-ն։ Նշվում է, որ օդում վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիա չի եղել արձանագրված։ Յոթ մարդ տարհանվել է տարածքից, զոհերի մասին տեղեկություններ չկան։
Մարման աշխատանքներին ներգրավվել է 80 փրկարար, 20 միավոր տեխնիկա։ Քննչական կոմիտեն պարզում է տեղի ունեցածի պատճառները, հարցաքննվում են վկաները։