Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում արձանագրել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք Մարտունու շրջանում։
«Ավդուռ գյուղի մերձակայքում ադրբեջանական ԶՈՒ դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Գնդակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ հետաքննում է միջադեպը», - նշված է տեղեկագրում։