Փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: