Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հարձակման ժամանակ 120 ուկրաինացի է ոչնչացվել. ՌԴ ՊՆ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ռուսական ստորաբաժանումները առաջ են շարժվում, մարտերի ընթացքում ոչնչացվել է ավելի քան 120 ուկրաինացի զինվոր։
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ռուսական զորքերի հարձակողական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 120 ուկրաինացի զինծառայող, երկու տանկ, երեք զրահապատ մարտական մեքենա և յոթ մեքենա»,- ասել է նա։