Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Հասարակություն

«Եթե Մանվելը լիներ, թույլ չէր տա, որ Արցախը հանձնեին». այսօր Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է (լուսանկարներ)

Այսօր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մահվան 2-րդ տարելիցն է։ 

Արշալույս գյուղի «Եղբայրական պանթեոնը», ուր ամփոփված է գեներալի մարմինը, լի էր մարդկանցով։ Նրա հիշատակը հարգելու էին եկել «Հաղթանակի 5-րդ Բրիգադ»-ի անդամները, հարազատները, զինակից ընկերներն ու պարզապես քաղաքացիներ, ովքեր հիշում ու հասկանում եմ Մանվել Գրիգորյանի թողած ավանդը։

«Եթե Մանվելը լիներ, թույլ չէր տա, որ Արցախը հանձնեին»,NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի զինակից ընկերներից մեկը, ում հետ անմիջապես համաձայնեցին մյուսները։

Մանվել Գրիգորյանը ծնվել է1956-ի հուլիսի 14-ին, Էջմիածնի շրջանի Արշալույս համայնքում։

2018 թվականին իր ձերբակալությունից հետո՝ հունիսի 24-ին, «Երկրապահ կամավորական միությունը» կասեցրել է նրա նախագահությունը։ 

Անգամ իր առողջական ամենածանր վիճակում էլ, 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում էր։ Գերենալը կապի միջոցով կարողացել է շրջափակումից դուրս բերել կռվող տղաների ջոկատ:

Մանվել Գրիգորյանը մահացել է 64 տարեկանում՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ին։

Իսկ նրա մահից հետո պարզվեց, որ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը շինծու էր․․․

 Թողած Հետագիծ

Մանվել Գրիգորյանն ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին։

1989 թվականին դարձել է Էջմիածին քաղաքում ստեղծված կամավորական ջոկատի ղեկավար։ Այդ ջոկատը 1990 թվականին միավորվել է Էջմիածնի շրջանի գյուղերում ձևավորված կամավորական ջոկատներին և կոչվել Էջմիածնի կամավորական ջոկատ, որի ընդհանուր հրամանատար է նշանակվել Մանվել Գրիգորյանը։

1989 թվականի ամռանից հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մելիքաշեն, Հախուլլու, Էդիլլու, Բլութան, Խրմանջուղ, Դուդուկչի, Աղբուլաղ գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատարը։

Նույն թվականին, Խորհրդային Միության ներքին զորքերի կողմից,13 այլ կամավորական հայերի հետ ձերբակալվել է, բայց դեկտեմբերին կարողացել փախչել բանտարկությունից։

Մանվել Գրիգորյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Կուբաթլուի ռազմական գործողությանը, որը տեղի է ունեցել 1993 թվականի օգոստոսի 3-ից 31-ը։

Ռազմական գործողությունը սկսվել է ըստ նախօրոք մշակված պլանի։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն անցնում են հակահարձակման։ Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակները հրետանու աջակցությամբ երկու ուղղությամբ ճեղքում են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը և ձախ թևից դուրս գալիս մայրուղի։ Ֆիզուլու ուղղությամբ հարձակման է անցնում նաև Հադրութի պաշտպանական շրջանի Տողի գումարտակը։

Աջ թևից լայնածավալ հարձակման է անցնում Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող 5-րդ բրիգադը, որը, ճնշելով ադրբեջանական կրակակետերը և առաջանալով մի քանի ուղղություններով, դուրս է գալիս Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի ու վերահսկողություն հաստատում Հորադիզ գյուղի և Արաքսի ափ տանող խճուղու վրա։ Այդ պահին 5-րդ բրիգադն Արաքս գետից հեռու էր մոտ 15 կմ։

Ֆիզուլին պաշտպանող ադրբեջանական 160-րդ գնդի և Ֆիզուլու բրիգադի զորամասերը, որոնց ընդհանուր թվաքանակը տարբեր տվյալներով 4000-7000 էր, շրջապատման մեջ չընկնելու համար, օգոստոսի 22-ին ստիպված նահանջում են քաղաքից և շրջանից։

Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է անցնում Խորհրդային Ադրբեջանի Ֆիզուլու շրջանը (մոտ 1380կմ2 տարածք) և Ջաբրայիլի շրջանը (մոտ 1050կմ2 )։

1990-1993 թվականներին մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ռազմաճակատի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, 1993-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի տարածքում ընթացող մարտական գործողություններին։

1999 թվականի դեկտեմբերից զբաղեցրել է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Վազգեն Սարգսյանին։ Այդ պաշտոնում նա վերընտրվել է չորս անգամ։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Ոսկե արծիվ» և Երկրապահ կամավորականների միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։

Արմինե Մկրտումյան