ԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Երեկ մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր. ՀՌՀ-ի ցավակցությունը
Յուրաքանչյուր ապօրինի անտառահատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական․ ՆԳ նախարարՍպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավորԾնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Ռուս քաղաքական գործիչը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Միշուստին կոշտ զրույցից
Հիմա Նարեկ Կարապետյանին մեղադրանք կարող են առաջադրել, կալանքի թույլտվության հարցը կքննվի 15:30-ին
Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ միջուկային օբյեկտներինՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջՈւշադրություն. Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումըՏևական ժամանակ է՝ քննչական մարմինն ապօրինաբար բերման է ենթարկում ՀՅԴ անդամներին, ովքեր օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նվիրատվություն են կատարել կուսակցությանը. հայտարարությունՔննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում ենՖրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից փոքրերի կողմից սոցցանցերի օգտագործումն արգելող օրենքը
Վազող տողեր

Հաստատված զինադադարը դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին. Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին: Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր կազմակերպությունում:

Միջոցառման սկզբում երկրների առաջնորդներին, այդ թվում` վարչապետ Փաշինյանին դիմավորել են Թունիսի նախագահ Կայիս Սաիդը և Ֆրանկոֆոինիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովին մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կազմակերպության անդամ մի քանի տասնյակ այլ պետությունների առաջնորդներ:

Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողություն, որից անմիջապես հետո մեկնարկել է գագաթնաժողովը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ձերդ Գերազանցություն, մեծարգո նախագահ Կայիս Սաիդ,

Հարգելի գործընկերներ՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ,

Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,

Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ, ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել այստեղ՝ Թունիսի Ջերբա քաղաքում ֆրանկոֆոն այդքան մտերմիկ և գնահատված միջավայրում գտնվելու կապակցությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Սաիդին և Թունիսի ժողովրդին` այսքան կարևոր հանդիպումը կազմակերպելու և ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար։

Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովն առաջին անգամ Թունիսում անցկաց­նելով՝ մենք մեր հարգանքն ենք հավաստում Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրե­րից մեկին՝ նախագահ Հաբիբ Բուրգիբային։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովից չորս տարի է անցել` ընթացիկ նախագահության բացառիկ երկար մի ժամանակաշրջան, որը, սակայն, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է պատվով՝ անվերապահորեն կյանքի կոչելով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ թանկագին Լուիզ Մուշիկիվաբոյին, մեր կազմակերպությունն այս ընթաց­քում այդչափ արդյունավետ կառավարելու, ինչպես նաև հաս­տատված որակյալ փոխհարաբերությունների համար։ Ուրախ եմ, որ կարողա­ցել ենք համատեղ աշխատել լիակատար ներդաշնակության պայմաններում։

Ցանկանում եմ նաև ողջունել նրա ջանքերը՝ ի նպաստ Ֆրանկոֆոնիայի նոր կերպարի կերտման և ՖՄԿ-ն դարձնելու` հաստատակամորեն ապա­գային միտ­ված, աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին համարժեք հավակնու­թյուններ ստանձնած կազմակերպություն:

Վերջին տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է մեծ ցնցումների: Covid-19 սարսափելի համավարակը, կլիմայական արտակարգ դրությունը, պատերազմների վերսկսումն ու դրանց հետևանքները համաշ­խար­հային պարենային և էներգետիկ մատակարարումների վրա՝ իրենց խորը հետքն են թողել միջազգային նոր միջավայրի ձևավորման գործում։

Միևնույն ժամանակ, թվարկված մարտահրավերները եկել են բացահայտելու այն մոտեցումների ու արժեքների ճշգրիտ և տեղին լինելու հանգամանքը, որոնք հիմնավորում են մեր պատասխանները։

Համավարակների և կլիմայական հրատապ մարտահրավերների պայմաններում մենք պետք է շարունակենք խթանել երկրների միջև ուժեղացված համագործակցությունը՝ ընդգծելով համերաշխության սկզբունքը։ Վերջինս պետք է ենթադրի, որ առաջարկվող ծրագրերն ու նախաձեռնությունները կարող են օգուտ բերել առավել խոցելի երկրներին, ինչպես նաև խոցելի իրավիճակներում գտնվող բնակչությանը։

Առերեսվելով ատելության խոսքի և անհանդուրժողականության ակտիվացմանը՝ այսօր ևս համոզվում ենք Երևանի գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականության և մարդու իրավունքների, հավասարության և մշակու­թային բազմազանության նկատմամբ հարգանքը խթանելու անհրաժեշտության մեջ։

Ի վերջո, դիմակայելով ճգնաժամերի և հակամարտությունների բազմապատկմանը՝ մենք ողջունում ենք Ֆրանկոֆոնիայի հանձնառությունն ի նպաստ բազմա­կողմանիության, որը երաշխավորում է իրավունքի և պետությունների ինքնիշխա­նության հարգանքի վրա հիմնված միջազգային համակարգի գոյու­թյունը։

Վերջին շրջանում, ցավոք, պետք է արձանագրենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պե­տու­թյան տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդ կերպ աստիճա­նաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը։

Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։

Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածու­թյուն­ներ։

Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին:

Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։

Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գործող նախագահ, հետևողականորեն շարունակել է իր գործունեությունը Երևանի` միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի շրջանակներում՝ նախաձեռնելով Քովիդ-19 համա­վարակի ժամանակ միասին ապրելու վերաբերյալ բանաձևը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի կողմից։

Մեր երկիրն ուշադրությամբ հետամուտ է եղել թվային և տնտեսական տիրույթներում Ֆրանկոֆոնիայի գործունեությանն ու գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ ձեռք բերված զգալի առաջընթացին։ Այս առումով, մեր երախտագիտությունն ենք հայտնել ՖՄԿ-ին՝ ֆրանսախոս աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Կուզենայի ընդգծել նաև ֆրանսերենի մասին ընդունվելիք հռչակագրի կարևորությունը, որը կդառնա նշանակալի փաստաթուղթ ֆրանսերեն լեզվի վերաբերյալ՝ արձա­նագրելով ֆրանկոֆոն բոլոր երկրները շաղկապելու վերջինիս դերը։

Վերջապես, Հայաստանն ուղեկցել և սատարել է գլխավոր քարտուղարին այդ բարեփոխումների իրականացման հարցում, և ողջունելի է, որ մեր կազմակերպությունն այժմ աշխատում է վերահաստատված և նոր ռազմավարական շրջանակներում իրականացվող Ֆրանկոֆոնիայի հիմնական առաջնահերթությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ:

Հայաստանը համոզված է, որ հայտարարված այս համընդհանուր ձգտումը թույլ կտա ապահովել Ֆրանկոֆոնիայի ճանաչելիությունը միջազգային մակարդակով, ինչպես նաև նրա արժեքների ու գաղափարների տարածումը, որոնց իմ երկիրը շարունակում է խորապես հավատարիմ լինել։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին երախտիքի խոսք հղել գլխավոր քարտուղարին՝ իր պատրաստակամության և ներգրավվածության համար։

Այժմ ինձ մնում է Ձեզ հանձնել, պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը՝ մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Ելույթից հետո տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության փոխանցումը Հայաստանից Թունիսին` ՀՀ վարչապետի և Թունիսի նախագահի ձեռքսեղման խորհրդանշական արարողությամբ:


ԼՐԱՀՈՍ
16:37 • 19/11
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ առողջապահության նախկին նախարար Արտաշես Ազնաուրյանը
15:53 • 19/11
Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային․ Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին
youtube subscribe
15:47 • 19/11
Ինձ գաղտնալսել են «Պեգասուս» ծրագրով, որի ամեն մի հեռախոս գաղտնալսելու հայտը հասնում է մինչև 60 000 դոլարի, այս թեմայով մեծ աղմուկ եմ բարձրացնելու․ Նարեկ Մալյան
15:16 • 19/11
Հյուսիսային Կորեայում առաջին անգամ հրապարակվել է Կիմ Չեն Ընի դստեր լուսանկարը
14:49 • 19/11
Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող 5 անձի
14:36 • 19/11
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել
14:28 • 19/11
Սախալինում գազի պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է ինը մարդ, այդ թվում չորս երեխա
14:07 • 19/11
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա հինգ օրվա ընթացքում
13:49 • 19/11
Նյու Դելիում Արմեն Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
13:38 • 19/11
9 ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 283.8 մլրդ դրամով․ «Լույս» հիմնադրամ
13:07 • 19/11
Ասել, թե ՊԲ հրամանատարը չպետք է տիրապետեր զորամասերի սպառազինության վիճակին, ուղղակի լուրջ չէ․ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ջալալ Հարությունյանի պաշտպանի հայտարարություններին
12:44 • 19/11
Բերեզովսկին հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակն ընդդեմ Ալբանիայի
12:37 • 19/11
Ռուսաստանը երկրում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հույս ունի. Անատոլի Անտոնով
12:12 • 19/11
Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
11:44 • 19/11
ՊՍԺ-ն չի հրաժարվել Ռոնալդուին թիմ հրավիրելու մտքից
11:36 • 19/11
Ուկրաինական հակամարտության հետևանքով ՌԴ քաղաքացիների ներհոսքից առավել մեծ օգուտը ստացել է Հայաստանը․ Forbes
10:59 • 19/11
Թունիսում կայացել է Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարների հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ)
10:53 • 19/11
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի գնացել ՔԿ․ քննիչներն են գնացել վարչապետի մոտ՝ հարցաքննելու. «Ժողովուրդ»
10:49 • 19/11
Նիկոլ Փաշինյանը որոշել է Արցախում «Սամվել Բաբայան-2» օպերացիա իրականացնել․ «Հրապարակ»
10:36 • 19/11
Ինձ վերագրվում է ժամկետի խախտում, առարկել եմ, համարում եմ՝ ենթակա է կարճման և մերժման․ ԲԴԽ-ից սպասում եմ բարձրագույն մակարդակի արդարադատություն․ Արթուր Ստեփանյան․ «Հրապարակ»
10:25 • 19/11
Մի ելք ունի՝ հեռանալ․ մնում է՝ ի՞նչ անի, բացի իշխանությունը պահելուց․ Աղվան Վարդանյան․ «Հրապարակ»
10:12 • 19/11
Այս իրավիճակում ռուսական տարբերակն Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում․ Սեյրան Օհանյան․ «Առավոտ»
09:34 • 19/11
Արսեն Թորոսյանը միջնորդավորված ընկերություն է անում Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի հետ․ «Ժողովուրդ»
09:29 • 19/11
«Խաղաղության պայմանագիր» ստորագրելու գործընթացի ռեգրեսիա է սկսվում. քաղաքագետ. «Փաստ»
09:04 • 19/11
Միջպետական ուղևորափոխադրումների ոլորտում օրենսդրական փոփոխություններ կլինեն. նոր նախագիծ․ «Փաստ»
08:56 • 19/11
ՊՍԺ-ն որոշում է կայացրել Նեյմարի ապագայի վերաբերյալ
08:37 • 19/11
Կոտայքի մարզում ավտոմեքենան