Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

«Հերթն անտանելի ա, առանց հերթ գնում են բոլորը, բացի հայկական մեքենաներից». Լարսը փակ է, մարդիկ թափում են բերքը

Լարսը երկկողմանի փակ է։ Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ահազանգեցին քաղաքացիներ, ովքեր վստահեցնում են, որ ֆուռերը մնացել են ճանապարհին, և տոննաներով ապրանք է փչանում։ 

Մեր տեղեկություններով՝ արդեն որոշ գործարարների բավականին կլորիկ գումարների վնասներ են կրել, քանի որ շատերի բեռնատարներն արդեն մեկ ամսից ավելի է` ճանապարհին են. բերքը փչանում է, խաղողը՝ քացախ ու չիր դառնում։

«Հերթն անտանելի ա, առանց հերթ գնում են բոլորը, բացի հայկական մեքենաներից։ Շատերը կա՛մ հետ են գնում, կա՛մ հենց Վրաստանում թափում են բերքը, քանի որ փչացած ա արդեն»,- մեզ հետ զրույցում ասաց հերթի մեջ հայտնվածներից մեկը։

«Ասում են` աճ ենք գրանցել, ի՞նչ աճ. գյուղատնտեսության անկում 7%, ոռոգման ջրի պակաս` միտումնավոր. խաղողի այգեթաղ պետք է արվի` ոռոգման ջուր չկա, իսկ խորքային հորերը անջատել, ջուր չեն տալիս: Աշխատուժի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և դիզվառելիքի թանկացում, գյուղմթերքի գների անկում: Այս էս ա»,-ասաց մեկ այլ զրուցակից:

Իհարկե, չենք խնայի այս մարդկանց ու կհիշեցնենք, թե 2018 թվականին ինչպես էին իրենց կոտորելով «մերժում Սերժին», ասում, որ «նախկինները թալանչի են», որ իրենց օր ու արև չեն տալիս, որ խեղդվում են հարկերից ու չեն կարողացնում իրացնել բերքը։

Կհիշեցնենք ինչպես էին ուրախացել իշխանափոխությամբ ու ինչպես էին գովերգում Նիկոլին ու նրա իշխանությունը, աստվածացնում էին, թե` բանանն էժանացել է...Հիմա այդ բոլոր մարդիկ հայհոյում են նույն Փաշինյան Նիկոլին։

Իհարկե, սա կարելի էր կանխատեսել։ Այստեղ պարզապես վատն այն է, որ այդ նույն գործարարների մեծ մասն անհաղորդ ու լուռ էին, երբ Նիկոլին մեղադրում էին երկիրը թշնամուն հանձնելու մեջ, երբ ասում էին, որ թուրքը մեր դուռն է թակում... Ու հիմա, երբ իրենց գրպանին են խփում, նրանք սկսել են հայհոյել Նիկոլին` մոռանալով, որ դեռ երեկ արդարացնում էին նրա արարքները ու պաշտպանում Նիկոլին, երբ նրան մեղադրում էին երկիրն անդունդը գլորելու մեջ։

Լավ չէ, որ այսօր Լարսում հայ գործարարները տուժում են, բայց մյուս կողմից էլ թերևս սա զարթնեցնի բոլոր գործարարներին ու հասկանան` Նիկոլը` իր խաղաղության օրակարգով, ոչ մի լավ տեղ չի տանում:

Հ.Գ. Եվս մեկ հիշեցում... 

Կառավարության հրապարակած տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս։ Կառավարությունում խոստանում էին նաև, որ եթե պահպանվի խաղաղությունը և նոր պատերազմ չլինի, Հայաստանն այս տարին կավարտի երկնիշ տնտեսական աճով...

Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ...

Արմինե Մկրտումյան