Միջուկային հարվածը չի կանգնեցնի Ուկրաինային. երկրի ՊՆ փոխնախարար
Միջուկային հարվածը չի կանգնեցնի Ուկրաինայի զինված ուժերին հասնել իրենց նպատակներին, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գավրիլովը Sky News-ին տված հարցազրույցում։
Բրիտանացի լրագրողի այն հարցին, թե արդյոք հավատում է ռուսների կողմից միջուկային զենքի կիրառմանը, Գավրիլովը պատասխանել է.
«Այո, դա ողբերգություն կլինի։ Նույնը կլինի բոլորի համար։ Այս մարտավարական միջուկային հարվածը սպառնալիք չէ, որը կխանգարի մեզ շարունակել մեր պայքարը»,- ասել է Գավրիլովը։