Լոնդոնը Իրանն ու Ռուսաստանը համարում է ամենալուրջ վտանգ՝ աշխարհի համար
Իրանն ու Ռուսաստանը ամենալուրջ վտանգ են ներկայացնում Մեծ Բրիտանիայի և համաշխարհային անվտանգության համար, Twitter-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին։
Հետևյալ հրապարակման մեջ նա հղում է տվել իր ելույթին Բահրեյնում Manama Dialogue համաժողովում։
Նախարարը խոստացել է, որ Լոնդոնն իր դաշնակիցների հետ կաշխատի իրանական սպառնալիքին դիմակայելու, սովորական զենքի մաքսանենգությունը դադարեցնելու և միջուկային զենք արտադրելու հնարավորությունից զրկելու համար։
Քլեվերլիի խոսքով՝ իրանական զենքը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։