Հսկայական թվով ամերիկյան ռազմական ինքնաթիռներ ձախողել են մարտական պատրաստության թեստը. Defense News
Հսկայական թվով ամերիկյան ռազմական ինքնաթիռներ ձախողել են մարտական պատրաստության թեստը, գրում է Defense News-ը՝ վկայակոչելով նոր դաշնային զեկույցը։
«Հանձնաժողովը ստուգել է ռազմաօդային ուժերի, նավատորմի և ծովային կորպուսի ինքնաթիռների 49 տեսակ, պարզվել է, որ ինքնաթիռների կեսից ավելին չի համապատասխանում պահանջներին, չնայած այն հանգամանքին, որ Պենտագոնը տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսում դրանց պահպանման վրա։ Միայն 2020 թվականին ռազմական ինքնաթիռների շահագործման և աջակցության համար ծախսվել է մոտ 54 միլիարդ դոլար»,- ասվում է հրապարակման մեջ։