Նավթն էժանանում է
Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում սեպտեմբերի վերջից ի վեր առաջին անգամ իջել է 90 դոլարից՝ մեկ բարելի դիմաց՝ կազմելով 87,62 դոլար։
Արտասահմանյան լրատվամիջոցները նշում են, որ շաբաթվա սկզբից նավթի գները նվազել են ավելի քան 10%-ով, չնայած այն հանգամանքին, որ դեկտեմբերի 5-ից Եվրամիությունը կհրաժարվի Ռուսաստանից նավթի ծովային մատակարարումներից։
Փորձագետները նավթի գների անկումը կապում են Չինաստանի պահանջարկի անկման հետ, որը, լինելով հումքի աշխարհի խոշորագույն ներկրողը, ապրում է կորոնավիրուսային համաճարակի հերթական ալիքը։