Միայն Զելենսկին կորոշի․ Սպիտակ տունը հերքում է Ուկրաինայի դեմ ճնշման մասին լուրերը
Միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է որոշում կայացնել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու մասին, հայտարարել է Սպիտակ տունը՝ հերքելով այն կարծիքը, որ ԱՄՆ-ն ճնշում է Կիևին բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտնում է AFP-ն։
«Մենք համաձայն ենք, որ բանակցությունների միջոցով դիվանագիտական կարգավորումը հաջորդ լավագույն բանն է այն բանից հետո, երբ Պուտինը պարզապես դուրս կբերի իր զորքերը», - ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին: