ԱՄՆ-ը ցանկանում է երկխոսել Հյուսիսային Կորեայի հետ
ԱՄՆ վարչակազմը հավատարիմ է Փհենյանի հետ երկխոսությանը, բայց միևնույն ժամանակ վճռական է ապահովելու տարածաշրջանում բավարար ռազմական հնարավորություններ՝ կապված Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման հետ, ասել է Ջոն Քիրբին։
«Այս թեմայով Հյուսիսային Կորեայի հետ ուղղակի շփումներ չեն եղել։ Մենք միանգամայն հստակ ասել ենք, որ շարունակում ենք երկխոսության ձգտել Հյուսիսային Կորեայի հետ՝ առանց նախապայմանների, որպեսզի անպայման աշխատենք Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ։ Նրանք չարձագանքեցին և չօգտվեցին այս առաջարկից»,- ասել է Քիրբին։