Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Շիրակի մարզի դատախազը կռիվների մեջ էր ընդդիմադիրների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Երեկ կեսօրից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանին։ Նշվում է, որ պաշտոնից ազատման հիմքը Գրիգորյանի դիմումն է, սակայն Գյումրիում ոչ ոք չի հավատում, որ Գուգոն իր ցանկությամբ է հեռացել։ Բանն այն է, որ նա բավականին լարված հարաբերություններ ուներ Գյումրու ընդդիմադիր գործիչների հետ, բազմաթիվ քրեական գործեր էր հարուցել նրանց դեմ, իսկ վերջիններս էլ պարբերաբար դիմում-բողոքներ էին գրում նրա դեմ եւ այժմ վստահ են, որ հենց իրենց բողոքներն են դարձել Գրիգորյանի պաշտոնանկության պատճառը։ 

Դատախազ-ընդդիմադիր գործիչներ հակամարտությունը թեժ էր եւ երբեմն հասնում էր զավեշտի։ Երեկ, օրինակ, որպես վկա՝ հարցաքննության էին կանչել Գյումրու բնակիչ, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակի ղեկավար Լիլիթ Աղեկյանին։ Լիլիթի ծանուցագիրը տարել են երեք ոստիկան, որ նա տարբերակ չունենա չծանուցվելու։ Երբ «վկան» զանգել է քննիչին՝ հարցնելով, թե որ գործով պետք է վկայություն տա, նրան պատասխանել են․ «Մարզի դատախազի մասին կարծիք կամ հավանության նշան դնելու համար՝ ֆեյսբուքյան գրառումներում, Դուք վկայի կարգավիճակով հրավիրվում եք հարցաքննության»։ «Ասի՝ չհասկացա, էս 37 թի՞վն է, արդեն լայքի, դիսլայքի, կարծիքի համար պիտի գամ հարցաքննությա՞ն, էհ, կգամ, ի՞նչ է եղել»,-  պատմում է Լիլիթը, որն իր հարցաքննությունը կապում է Գրիգորյանի պաշտոնանկության հետ։ 
Նա գնացել է ոստիկանություն եւ պարզել, որ իրեն կանչել են «էշ Գուգո» բառակապակցությանն արձագանքելու համար։ «Ընկերներիցս մեկը գրել էր նրա մասին «էշ Գուգո», ես էլ հարց էի տվել, թե ինչի՞ էշ»։ 

Քննչականում, ըստ Աղեկյանի, իր եւ քննիչի միջեւ հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել։  

Քննիչ - Դուք մարզի դատախազին ասել եք էշ։

Լիլիթ - Չեմ ասել, մեկը գրել էր՝ էշ Գուգո, ես հարց եմ տվել՝ ինչի՞ էշ։ 

Քննիչ - Դուք դիտավորությամբ եք իրեն էշ ասել։

Լիլիթ - Ոչ, ելնելով իմ ու իր մեջ երկու տարվա դիմում-բողոքական էպիստոլյար առնչություններից՝ ես տրամաբանական կապ եմ տեսել իր մականվան եւ պատասխանների մեջ։ Ինքը պրետենզիա ունի իր մականվան հետ կապված՝ թող գնա իր համագյուղացիների հետ պարզի։ Հայաստանում ամեն մեկը մականուն ունի, մեկին էշ Մանուկ են ասում, մյուսին՝ էշ Գուգո, բա չիմանա՞նք՝ ինչի համար։ Մեկ է, այդ անունն անջնջելի է։ 

«Քննիչն այստեղ բլավ»,- մեզ պատմում է Լիլիթը։ Իսկ մարզի դատախազին իր գրառման մեջ «էշ Գուգո» անվանողն ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն է եղել։ «Ինքն ասել է, որ իրեն էշ անվանելով, ես իր վրա հոգեբանական բռնություն եմ իրականացնում։ Ինքն ասել էր՝ ես չեմ կարողանում աշխատել, որովհետեւ ինքն ինձ էշ է ասում։ Ու այդպես սկսել են մարդկանց հրավիրել հարցաքննությունների, ովքեր որ գրառման տակ հավանության նշան էին դրել։ Այդ ամենը խայտառակություն է, 37 թիվ»,- մեզ պատմում է Կարապետ Պողոսյանը։ 

Նրա դեմ մի քանի վարույթ կա հարուցված։ Կարոն համարում է, որ ինքն արդեն 4 տարուց ավելի է՝ Գյումրու ամենաակտիվ ընդդիմադիրն է, եւ մարտ ամսից տարբեր քրեական գործեր իր դեմ հարուցելով՝ Գուրգեն Գրիգորյանն իր նկատմամբ պատժիչ գործողություններ է իրականացրել։ Է՛լ բռնությամբ ոստիկանություն տանել, է՛լ փռել ասֆալտին, է՛լ թեւը կոտրել՝ ինչեր ասես չի տեսել Կարոն Շիրակի մարզի իրավապահներից։ 

«Նա փորձել է նաեւ ինձ վրա քաղաքացիական անձանց միջոցով ճնշում գործադրել, որ ես իրեն հանկարծ չկպնեմ, ես էլ դիմեցի ԱԱԾ»,- ասում է Կարապետ Պողոսյանը եւ վստահեցնում՝ վաղուց գիտեր Գրիգորյանի մոտալուտ պաշտոնանկության մասին, որովհետեւ իր բողոքի հիման վրա ծառայողական քննություն էին նշանակել»