Կրեմլը չի դադարեցրել մոբիլիզացիան. Ամերիկացի փորձագետներ
Ռուսական իշխանությունները պատրաստվում են շարունակել գաղտնի մոբիլիզացիան նույնիսկ աշնանային զորակոչի ժամանակ, հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը։
Փորձագետները կարծում են, որ դա լրացուցիչ բեռ կստեղծի առանց այն էլ ծանրաբեռնված ռուսական ռազմական ռեզերվների կազմավորման վրա։
Նախօրեին ռուսական Telegram-ի ալիքները քննարկում էին, որ Կրեմլը պատրաստվում է մոբիլիզացիայի երկրորդ ալիքին։