Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՌուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըԿենդանաբանական այգու Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են առյուծի անկման պատճառները«Դիշովկա»․ Վարդան Ղուկասյանի, ոստիկանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրգործով որոշում կաԱռուշ Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
Մամուլ

Մի ելք ունի՝ հեռանալ․ մնում է՝ ի՞նչ անի, բացի իշխանությունը պահելուց․ կործանողը չի կարող միաժամանակ փրկիչ լինել․ Աղվան Վարդանյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ վերադարձը ոչ միանշանակ է ընկալվել ընդդիմադիր այլ շերտերի, այդ թվում՝ ընդդիմության ընդդիմադիրների կողմից։ Ոմանք քննադատում են նրանց, թե Նիկոլ Փաշինյանի դիրքերն են ամրացնում, ընդդիմությունն էլ ասում է՝ մեր օրակարգով ենք վերադարձել խորհրդարան։ Ոմանք էլ ասում են, որ վերադարձել են՝ այլ հնար չունենալով։ «Բացարձակ այլ հնար չունենալու մասին չի կարող խոսք լինել։ Ես Ձեզ առաջարկում եմ, իբրեւ պատասխան, մեջբերել ֆրակցիայի հանձնարարությամբ իմ հայտարարությունն ԱԺ նիստի սկզբում… Էնտեղ բոլոր հիմնավորումները կան, ամեն ինչ ասված է»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։

- ՔՊ-ականները հեգնում են, որ բացակայությունների պատճառով դուք մանդատից զրկվելու շեմին էիք հայտնվել, եղանակային պայմաններն են վատացել, դրա համար վերադարձաք։

- ՔՊ-ականներին մեկնաբանելու, նրանց հայտնած կարծիքը գնահատելու ցանկություն բացարձակ չունեմ։ Մանդատն իրենց է պետք, եւ այդ մանդատի հետեւանքները մենք տեսնում ենք։

- Իսկ իրենց հետ աշխատելու ցանկություն ունե՞ք։

- Նորից եմ կրկնում՝ մեջբերեք «Հայաստան» խմբակցության հայտարարությունը, էնտեղ բոլոր հարցերի պատասխանը կգտնեք։

- Դուք այդ հայտարարության մեջ ասում էիք, որ սա բոլորիս խորհրդարանն է, միայն ՔՊ-ինը չէ։

- Որևէ սխալ բա՞ն եմ ասում։ Սա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է՝ իրենց սեփականությունը չէ։

- Այդ դեպքում հարց է առաջանում՝ մինչեւ հիմա ինչո՞ւ չէիք գալիս խորհրդարան։

- Այդ մասին տասնյակ անգամներ բացատրել ենք։ Մենք օգտագործում էինք պատգամավորների համար այլ գործիքակազմ, այս գործիքակազմը թողել էինք, որովհետեւ փողոցում էինք պայքարում։ Հիմա այս գործիքակազմը լիարժեք օգտագործելու ենք։

- Փողոցի գործիքակազմը սպառե՞ց իրեն, որ որոշեցիք վերադառնալ։

- Ոչ, այս պահին ժամանակավոր դադար է, այնպես որ՝ որեւէ բան բացառված չէ առաջիկայում։

- Նույնիսկ ընդդիմադիր գործիչներն են ասում, որ իշխանությունը յուրացրել է ընդդիմության բառապաշարը, հռետորաբանությունը։ Ավելի հայրենասիրական ծիրում է հայտնվել Փաշինյանը։

- Հիմա տեսեք՝ նույն բանը Դուք կարող եք անել Փաշինյանի պարագայում։ Վերջին իր հարցազրույցում եւ դրանից առաջ, կառավարության նիստում իր զգույշ, մեղմ հակադարձումներն Ադրբեջանի հռետորաբանությանը եզակի դեպք է, չէ՞, վերջին 2 տարվա ընթացքում։ Նա առաջին անգամ հակադարձում է, կոշտ չի հակադարձում, բայց հակադարձում է։ Բայց մենք 2 տարի շարունակ դա էինք ասում, չէ՞։ Ինքը նոր եկել է, փորձում է ինչ-որ արտահայտություններ անել Ալիեւի դեմ։ Բայց եթե խելք ունենար, կհասկանար, որ Ալիեւի վարքագիծը չի փոխվելու, Ալիեւի հետ խաղաղության օրակարգը չի աշխատելու, եւ երբ արդեն շատ նեղն է վիճակը, երբ արդեն Ալիեւը նորից անցել է ամենալկտի հարձակումներին, պահանջներին, նոր փորձում է ինչ-որ բաներ անել։ Եվ նույնը վերաբերում է Թուրքիային։ Նա Թուրքիայի հասցեին ինչ ասես՝ ասել է պատերազմի օրերին, այսօր փորձում է դրական ինչ-որ խաղի մեջ մտնել Թուրքիայի հետ, դրական գնահատել Էրդողանի հետ իր հանդիպումը եւ այլն։ Ես հայտարարել եմ, որ էս խաղն էլ չի անցնի, էստեղ էլ իրենք սխալվում են՝ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել։

- Հնարավո՞ր է, համարենք՝ անսալով ընդդիմության քննադատություններին, վերջում պարզվի, որ դարձել է մի հայրենասեր և ազգասեր ղեկավար։

- Եթե ինքն այդքան հասկանում է, այդքան խելք ունի, եթե գալու է լրիվ․․․ «հայրենասիրական» բառը չօգտագործենք, այլ այն, ինչ խոսում են երկու դաշինքները, այն գնահատականները, որ տալիս էին իր գործունեությանը, եթե ինքը հասկանում է, որ սխալ ընթացքի մեջ է եղել դեռ այն ժամանակ, մի ելք ունի՝ հեռանալ։

- Այսինքն՝ բոլոր դեպքերում, միեւնույն է, պետք է հեռանա՞, նույնիսկ եթե ամբողջությամբ տեղավորվի ձեր պատկերացումներում։

- Անշուշտ, պիտի հեռանա, ինքը չի կարող իր այս վիճակով բանակցել, Հայաստանի ու Արցախի համար որևէ դրական լուծում ստանալ։ Ինքը մնում է, որ ի՞նչ անի, բացի իշխանությունը պահելուց, այն էլ՝ գիտեք, թե ինչ մեթոդներով է պահում։

- Ասում է՝ մնում է, որ փրկի Հայաստանը, որ խաղաղություն բերի մեր երկրին։

- Կործանողը չի կարող միաժամանակ փրկիչ լինել։

- Հիմա դուք խորհրդարանում եք, եթե իշխանությունը բերի այնպիսի մի արձանագրություն, որոշում, միջազգային պայմանագիր, որը Հայաստանի շահերից ակնհայտորեն չի բխի, ո՞րն է լինելու ընդդիմության գործիքը՝ բացի դեմ քվեարկելուց։

- Օրը կգա, բարին՝ հետը։ Վստահ եղեք, որ այն, ինչ արել է ընդդիմությունը մինչեւ հիմա, առնվազն գոնե կանխարգելել է այդ տեսակ հակահայաստանյան, հակաարցախյան փաստաթղթի ստորագրումը։ Նման տպավորություն ունեմ նաեւ իրենից, իր վերջին շրջանի խոսույթներից, որ մոտ չէ այդ ժամանակը։ Բայց եթե կլինի նման փաստաթուղթ, որ իսկապես ամբողջովին կհակասի երկու պետականությունների եւ հայության շահերին, ես կարծում եմ՝ մեթոդներ կլինեն կանխարգելելու։

- Տպավորություն է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը մի տեսակ «խելոքացել» են, ավելի կառուցողական ու հանդարտ միջավայր է ձեւավորվել խորհրդարանում, կոշտ ձեւակերպումներ չկան, փոխադարձ ագրեսիան շատ սուր արտահայտված չէ։

- Ես չգիտեմ՝ Դուք կոշտ դիրքորոշում ինչը նկատի ունեք, որովհետեւ այն, ինչ ես հայտարարեցի ֆրակցիայի անունից, եւ այն հայտարարությունները, որ արել եմ նիստերի ժամանակ, հակադիր տեսակետներ են, եւ հակադրվել՝ չի նշանակում անպայման անձնական վիրավորանքներ հասցնել, հայհոյել եւ այլն։ Նայած՝ մարդու խելքը, մարդու փորձառությունն ինչպիսին է, շատ ավելի մեծ հակադրություն կարող է առաջանալ կիրթ, գրագետ ելույթներով, տեքստերով։

- Իսկ այդ գնահատականներում շարունակելո՞ւ են տեղ գտնել «դավաճան», «հող հանձնող», «կապիտուլյանտ» ձեւակերպումները, որոնցից ՔՊ-ականները, այսպես ասած, «խրտնում են»։ Եվ դրանք վիրավորակա՞ն են, ըստ Ձեզ։

- Չէ, դրանք վիրավորական չեն, կարծում եմ, դրանք գնահատական են։ Մեր խմբակցությունում պատգամավորներն ազատ են իրենց անձնական տեսակետներն արտահայտելիս։ Մեկը կարող է այդպես ասել, մյուսը կարող է այդպես չասել, բայց շատ ավելի խիստ լինել իր գնահատականներում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։