Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Էրդողանի անկման հեռանկարներն ու թուրքական հավակնությունների գույնզգույն «ներկապնակը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ներկայում աշխարհաքաղաքական շեշտակի փոփոխություններ են տեղի ունենում։ Դրա շրջանակներում որոշ տարածաշրջանային խաղացողներ սկսել են շատ ավելի մեծ դերակատարություն ունենալ միջազգային հարաբերություններում։ Դրանցից մեկը Թուրքիան է։ Տասնամյակներ կամ նույնիսկ տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ թուրքական պետությունը կարող է այնքան հզորանալ, որ ի վիճակի լինի իր ազդեցությունը տարածել իր հարևան երկրներում, անգամ ներթափանցել այլ տարածաշրջաններ։ Պետք է նաև նկատի ունենալ, որ Թուրքիայի ունեցած ներուժը նրան արդեն իսկ հնարավորություն է տալիս մահմեդական աշխարհում առաջատարի կամ հեգեմոնի հավակնություններ ունենալ, որի արդյունքում այդ երկրի շահերը բախվում են այլ մահմեդական պետությունների՝ մասնավորապես մահմեդական աշխարհում մեծ դերակատարում ունեցող Սաուդյան Արաբիայի և Իրանի շահերի հետ։

Միևնույն ժամանակ, Թուրքիան հետևողական քայլեր է ձեռնարկում պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման հարցում և այս ուղղությամբ նույնիսկ որոշակի հաջողություններ է գրանցել։ Օրինակ՝ անցյալ տարի Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թուրքական խորհուրդը) վերակազմավորվեց որպես Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Իսկ այս տարի արդեն այդ կազմակերպության շրջանակներում քննարկման առարկա են դառնում այնպիսի խոշոր նախագծեր, ինչպես, օրինակ՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, որը հայտնի է որպես Միջին միջանցք (Middle Corridor): Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները լայն հնարավորություններ են բացել այս ծրագրի իրականացման համար, որը Չինաստանը Եվրոպայի հետ կապող երկաթուղային բեռնափոխադրումների և լաստանավային համակարգ է։

Մյուս կողմից՝ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է մի շարք հակամարտություններում՝ մասնավորապես Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Արցախում։ Իսկ այս հակամարտություններում ներգրավվածությունը դիտարկվում է որպես թուրքական ազդեցությունը տարածելու լծակ։ Պարզ է, որ Թուրքիան ձգտում է վերականգնել Օսմանյան Կայսրության նախկին փառքը, սակայն միջազգային արենայում այդպիսի ամբիցիաներ ներկայացնելու համար միայն բարենպաստ աշխարհագրական դիրքը բավարար չէ, այդ երկիրը պետք է ունենա շատ մեծ ռեսուրսային բազա, ինչպես նաև տնտեսական ու տեխնոլոգիական շատ բարձր զարգացածության մակարդակ, ինչը թուրքական պետությունը չունի։ Ուստի, դրա արդյունքում է, որ, միջազգային հարաբերություններում կարևոր դերակատարի հայտ ներկայացնելու հետ մեկտեղ, Թուրքիան բախվում է ներքին խնդիրների՝ մասնավորապես թուրքական արժույթը արժեզրկման նորանոր ռեկորդներ է սահմանում, իսկ գնաճը չի դադարում։ Բնականաբար, տնտեսական այսպիսի պայմաններն իրենց ազդեցությունն են ունենում նաև հանրային տրամադրությունների վրա։

Իսկ քաղաքացիների դժգոհությունները մեծ նշանակություն կարող են ունենալ հաջորդ տարի սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ 2023 թվականը թուրքական քաղաքականության մեջ խորհրդանշական իմաստ ունի, քանի որ լրանում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, իսկ Էրդողանը փորձում է թուրքական հասարակությանը ցույց տալ, թե որպես առաջնորդ ինքը գերազանցել է իրենց հանրապետության հիմնադիր Աթաթուրքին, քանի որ Թուրքիան իր օրոք մեծ հաջողություններ է գրանցել և ընդլայնել է իր ազդեցությունը։ Սակայն տնտեսական դժվարությունների հետ մեկտեղ թուրքական հանրային տրամադրությունների վրա ազդում են նաև Էրդողանի վարչակարգի քաղաքական հետապնդումները, ընդդիմադիրների, մամուլի նկատմամբ դաժան ճնշումներն ու խոսքի ազատության սահմանափակումները։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ Էրդողանի վարկանիշն ընկնում է։ Տարբեր գնահատականների համաձայն, նրա վարկանիշը 30 տոկոսի սահմաններում է։

Եվ դա առիթ է տալիս այնպիսի քննարկումների, որ հաջորդ տարվա ընտրություններում գործող նախագահը կարող է պարտվել, իսկ նրա հիմնական մրցակիցներից է Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը կարող է իր շուրջը միավորել այլ ընդդիմադիր ուժերի և հաջողություն գրանցել։ Ըստ այդմ, պատահական չէ, որ հիմիկվանից Էրդողանը մի կողմից գործի է դրել ճնշումների գործելակերպը, քանի որ Թուրքիայի դատախազությունը սկսել է պահանջել ազատազրկել և քաղաքական գործունեության իրավունքից զրկել Իմամօղլուին, իսկ մյուս կողմից էլ իր իշխանության վարկանիշը բարձրացնելու համար դիմում է նոր ավանտյուրաների՝ թուրքական հանրությանը մեկը մյուսին հետևող «հաղթանակներով» կերակրելու համար։ Իսկ այդ արկածախնդրությունները կարող են լինել նաև ռազմական նոր ներխուժումների կամ օպերացիաների տեսքով։

Հաշվի առնելով առկա փորձը՝ պետք է նկատի ունենալ, որ այդպիսի գործողությունների ուղղությունները կարող են լինել Սիրիան, Իրաքը, Լիբիան, ինչու չէ՝ նաև Հարավային Կովկասը։ Ուստի, բացառված չէ՝ Արցախում ևս նոր էսկալացիա հրահրվի, որի ընթացքում Թուրքիան կարող է կրկին ներգրավել վարձկան ահաբեկիչներին։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե հաջորդ տարի Էրդողանը չվերընտրվի։ Թերևս հնարավոր է Թուրքիայի ներքաղաքական մթնոլորտը թեժանա կամ Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղեծրում որոշակի փոփոխություններ տեղի ունենան։ Օրինակ՝ Անկարան կարող է ավելի շատ թեքվել դեպի Արևմուտք, որին հիմա Էրդողանը մեղադրում է իրեն տապալելու փորձերի մեջ, հնարավոր են որոշակի փոփոխություններ հարևանների հետ հարաբերություններում, բայց, ընդհանուր առմամբ, այդ երկրի ընդհանուր քաղաքական գծի մեջ մեծ փոփոխություններ դժվար թե տեղի ունենան»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում