Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Նիկոլ Փաշինյանը որոշել է Արցախում «Սամբել Բաբայան-2» օպերացիա իրականացնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի քաղաքական շրջանակներում խոսում են, որ պատերազմից հինգ պակաս՝ 2020 թվականի մայիսի 29-ին, Արցախի ԱԱԾ տնօրեն նշանակված, իսկ պատերազմից հետո պաշտոնանկ եղած եւ ներկայումս Հայաստանում Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կամո Աղաջանյանը հնարավոր է առաջիկայում նշանակվի ուժային կառույցներից մեկի ղեկավար։ Խոսքը ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնների մասին է։

Հիշեցնենք․ ըստ մամուլի հրապարակումների՝ Կամո Աղաջանյանն ադրբեջանական արմատներ ունի։ 90-ականներին ընտանիքը կիսվել է երկու մասի․ հայրը հեռացել է Ադրբեջան, մայրը՝ որդու հետ մնացել Արցախում։ Աղաջանյանի հայրական տունը Հադրութի շրջանի Ուխտաձոր (ադրբեջաներեն՝ Էդդիլու) գյուղն է։ Նրա ադրբեջանական արմատների մասին 30 տարի առաջ գյուղի գյուղապետն է պատմել մի լրագրողի՝ որ Կամոյի հայրը Քյարիմովն է, որ կինը Քյարիմովից ունեցել է երեխաներ, մի մասը թուրքական անուններ են ունեցել, 90-ականներից հետո բոլորի անունները փոխվել են՝ Քյարիմովները դարձել են Աղաջանյաններ։ Աղաջանյանի հարազատ եղբայրն էլ Ադրբեջանի հերոս Մայիս Բարխուդարովն է։

Ինչևէ, ադրբեջանական արմատներով Աղաջանյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու փաստը տարատեսակ քննարկումների առիթ դարձավ հատկապես 44-օրյա պատերազմից եւ Արցախի 75 տոկոսն ադրբեջանցիներին հանձնելուց հետո, ոմանք կարծում էին, որ այդ նշանակումը պատահական չի եղել։

Սակայն Աղաջանյանի անձի շուրջ մեծ աղմուկ չբարձրացավ, ինչպես ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գործողությունների, ով նույն օրն Արցախի ԱԽ քարտուղար էր նշանակվել եւ պատերազմում մի շարք անհաջող օպերացիաներ կազմակերպելու, այնուհետ՝ Փաշինյանին պաշտպանելու պատճառով արցախցիներից շատերի համար դարձավ «պերսոնա նոն գրատա»։

Հիմա էլ Աղաջանյանի՝ պետական ապարատ հնարավոր վերադարձի մասին լուրերն են անհանգստություն առաջացրել Արցախի թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակներում, թե՛ շարքային քաղաքացիների մոտ, քանի որ մարդիկ կասկածներ ունեն, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հետ կապված դավադիր ծրագիրը վերջնափուլին հասցնող «հավատարիմներ» են գործուղում Արցախ։

Արցախում ասում են, որ երկու տարի առաջ եւս Աղաջանյանին առաջադրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ գաղտնիք չէ, որ ուժային որոշ կառույցների ղեկավարների թեկնածուները տարիներ շարունակ համաձայնեցվել, եթե չասենք՝ առաջադրվել են Հայաստանի կողմից։ Սակայն այդ նշանակումից հետո էլ ավելի են խորացել Հարությունյանի եւ Աղաջանյանի հակասությունները։

Պատերազմից հետո մամուլում տարատեսակ լուրեր հայտնվեցին այն մասին, որ Աղաջանյանը պատերազմական գաղտնիքների վերաբերյալ արտահոսք չանելու՝ լռելու դիմաց Արայիկ Հարությունյանից Երևանի Զաքյան փողոցի բիզնես կենտրոններից մեկում գրասենյակ է ստացել՝ վարձակալական հիմունքներով, եւ ինչ-որ բիզնեսների մասնակցելու քվոտաներ: Չնայած առանց այդ էլ Աղաջանյանի անվան հետ է կապվում Արցախի շինարարական բիզնեսի առյուծի բաժինը, եւ վերջինս ջերմ հարաբերություններ ունի ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: