15 տրոլեյբուս է ուղևորվում Հայաստան. Երևանի քաղաքապետ (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի ձեռքբերած 15 տրոլեյբուսները ուղևորվում են Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նա, գրել է. «Ինչպես արդեն գիտեք՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուսներ համայնքային միջոցներով՝ համալրելու Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմը:
Դե ինչ, դրանք արդեն պատրաստ են ուղևորվել Հայաստան»։