Տոնի Կրոսը մերժել է «Մանչեսթեր Սիթիի»-ն
Ինչպես հայտնում է Defensa Central-ը, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը։
Հաղորդագրության համաձայն՝ Կրոսի առաջնահերթությունը «Ռեալում» կարիերան շարունակելն է, և եթե ակումբը չերկարաձգի նրա պայմանագիրը, 32-ամյա աշխարհի գավաթակիրը կարող է մտածել ակումբային ֆուտբոլից հեռանալու մասին:
Պեպ Գվարդիոլան անձամբ ցանկանում էր, որ «Մանչեսթեր Սիթին» ձեռք բերի Կրոսին։