Ջալալ Հարությունյանը հակահարձակման մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին և հավանությունը ստացել(տեսանյութ)
Հակահարվածի որոշման հավանությունը Ջալալ Հարությունյանը ստացել է վարչապետից։ Փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի՝ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, բայց որպես գերագույն հրամանատար՝ զեկուցվել է մտահղացման մասին, ստացվել է հավանությունը։
«Կարծում եմ՝ այդ իրավիճակում հավանություն չտալը՝ թե ԳՇ-ի, թե՛ գերագույն հրամանատարի կողմից, կլիներ սխալ, որովհետև այն պահին, երբ այս որոշումը կայացվել է, եղել են բոլոր նախադրյալները՝ որոշումը կայացնելու։ Եթե այս որոշմամբ հակահարվածը ներքևի օղակներում կարողանային բարձր մակարդակով իրականացնել, մենք կարող էինք ունենալ այլ պատկեր՝ ամբողջ պատերազմի համար»,- նշեց Սարդարյանը։