Ադրբեջանում հերթական զորավարժություններն են անց կացվել
Ադրբեջանի ՊՆ–ն հայտնում է, որ ընթացիկ տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ցամաքային զորքերի մոտոհրաձգային ստորաբաժանումներում մարտավարական վարժանքներ են տեղի ունեցել ուղիղ կրակով;
Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները իրականացրել են գործնական առաջադրանքներ;
Ստորաբաժանումները մշակել են զինտեխնիկայի առաջխաղացման տարբեր մեթոդներ և, հետևելով նախատեսված երթուղուն, հաջողությամբ կատարել են կեղծ հակառակորդի դիրքերին մոտենալու և հայտնաբերված թիրախները ոչնչացնելու խնդիրները։