Կրեմլը հայտարարել է Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինն արդեն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, մոտ ապագայում մենք կհրապարակենք մեր ավանդական ուղերձն այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա։