Ցորում խրամատ չի եղել, որ տղաները պաշտպանվեն, նրանց դիերը մեքենաների մոտ են եղել ․Ջալալ Հարությունյանի պաշտպան (տեսանյութ)
Զինվորների պաշտպանությունը ճիշտ չի կազմակերպված եղել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը:
Նա նշեց, որ շատ հարցեր կան, որոնց մասին չեն բարձրաձայնվում:
Նա տեղեկացրեց, որ դիվիզիոնի հրամանատարների մի մասը դիտակետում, որը եղել է մարտկոցների տեղակայման վայրից մեկ կմ հեռավորության վրա, լսել են հակառակորդի խոսակցությունը և հասկացել են, որ թշնամին է։
«Հիմա հարց, եթե լսում ես խոսակցությունները, ինչո՞ւ ժամանակահատվածը չես օգտագործում, որ հրանոթներն ուղղվեն այդ մեկ կմ հեռավորության վրա կրակ բացելուն։ Դրա փոխարեն տագնապ են հայտարարել, ու խառը սկսում են փախչել։ Խրամատ չի եղել, որ տղաները պաշտպանվեն, տղաների դիերը մեքենաների կողքին էին։ Հիմա ՊԲ հրամանատարը պիտի՞ խրամատ փորեր»,- հարց հնչեցրեց նա։