Ռոնալդուն խոսել է Էրիկ Տեն Հագի մասին
Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ գիտեր Էրիկ Տեն Հագի մասին նախքան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը:
Պորտուգալացի հարձակվողն ավելի վաղ ասել էր, որ երբեք չի լսել Ռալֆ Ռանգնիկի մասին, ով «Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր մարզիչն էր 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մայիսը:
-Դուք գիտեի՞ք Տեն Հագի մասին։
«Ես քիչ բան գիտեի «Այաքսում» նրա աշխատանքից»,- ասել է Ռոնալդուն Պիրս Մորգանին տված հարցազրույցում:
Էրիկ տեն Հագը գլխավորել է «Այաքսը» 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մայիսը։ Նա ակումբի հետ նվաճել է Հոլանդիայի երկու գավաթ և երեք լիգայի տիտղոս։