Ռյաբկովը հայտնել է, որ Նարիշկինի և Բերնսի հանդիպման թեման հրապարակման ենթակա չի եղել
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Թուրքիայում ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսի հանդիպման թեման հրապարակման ենթակա չի եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նախօրեին Ռյաբկովը հայտնել էր, որ Անկարայում Նարիշկինի ու Բերնսի հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։