Մարկոս Պիզելին առաջին մարզումն է անցկացրել «Ալ Ռաեդի» կազմում
Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդ» ակումբը ներկայացրել է թիմի նորեկներին, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին։
Նորեկների շնորհանդեսին նվիրված ասուլիսից հետո 31-ամյա Պիզելին նաև առաջին մարզումն է անցկացրել «Ալ Ռաեդի» կազմում։ Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցների համաձայն՝ բրազիլացին փոխարինելու է գվինեացի կիսապաշտպան Կամիլ Զայաթին։
Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին 2014-ից խաղում էր ղազախական «Ակտոբեում», որից հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով: Ղազախական ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 60 խաղի և դարձել 12 գոլի հեղինակ: Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Ալ Ռաեդը» 10 միավորով 12-րդ տեղում է: