Գերասիմ Վարդանյանը ազատ կարձակվի
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլին ՀՀ դրամ գրավով։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը. «Գերասիմը շուտով կլինի ազատության մեջ»։