Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
Ըստ նրա՝ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։