Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Ենթադրենք ներդրողը շենքի 50 ընտանիքից 49-ի հետ պայմանավորվեց, ի՞նչ երաշխիք, որ էն մեկն ամբողջ գործընթացը չի կանգնեցնի․ Փաշինյանը՝ հին շենքի տեղում այլ շենք կառուցելու մասին

«Գիտեք, որ հանրապետությունում վթարային շենքերի բավականին լուրջ խնդիր կա»: Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը, երբ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Երևանում կա 13 բազմաբնակարան 4-րդ, 100-ից ավելի՝ 3-րդ կարգի վթարային շենքեր:

Ավինյանը նշեց, որ խոշոր կառուցապառողներին առաջարկում են ներգրավվել այս շենքերի բնակիչների հետ բանակցությունների գործընթացում, որպեսզի որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ՝ այդ շենքերի տեղերում այլ շենքեր կառուցվեն։

«Առաջարկվում է նաև այդ ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը և բնակիչների հետ տարբեր տեսակի պայմանավորվածություններ ձեռք բերել, մասնավորապես՝ նոր կառուցվող շենքում նոր բնակարան հատկացնել, այլ տեղում բնակարան հատկացնել, գումար տալ»,- ասաց Ավինյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ փորձեց կոնկրետ օրինակներով հասկանալ, թե որքանով է այս առաջարկն իրատեսական։

«Բազմաբնակարան շենք է, ենթադրենք այդ շենքում ապրում է 50 ընտանիք: Ներդրողը կարող է 49 ընտանիքի հետ պայմանավորվել, 50-րդ ընտանիքը, արդեն իմանալով, որ մյուսների հետ բոլոր հարցերը լուծված են, տեսականորեն այնպիսի գերագնահատված, չափազանցված պահանջներ ներկայացնել, որ ամբողջ գործընթացը կանգնի: Կստացվի, որ ներդրողն այն 49 ընտանիքներին ինչ-որ գումարներ վճարելով կամ նրանց համար ինչ-որ պայմաններ ապահովելով, հնարավորություն չունի ներդրում անել: Այսինքն՝ մենք այստեղ պետք է որոշակի սոցիալական երաշխիքներ ստեղծենք, բալանսավորված, որպեսզի և՛ քաղաքացու իրավունքը պահպանվի, և՛ ներդրողի»,-ասաց Փաշինյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ նշեց, որ կառավարությունը դեռևս 2021 թ.-ին հաստատել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը:

«Հայեցակարգի հիմնական նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման համար իրավական հիմքերի ստեղծումն է: Հայեցակարգի առանցքային դրույթներից մեկն այն է, որ մշակվող պետական քաղաքականությունը պետք է նպաստի սեփականատերերի մասնակցային գործընթացին և խրախուսի հիմնախնդրի կանոնակարգումը»,- ասաց Ղուլարյանը: