Ուկրաինայի ապագան կախված է «ամերիկյան ժողովրդի իմաստությունից». ռուս պրանկերները Պորոշենկոյի հետ խոսել են ԱՄՆ նախկին դեսպանի անունից
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկրի ապագան շատ ավելի շատ կախված է ամերիկացի ժողովրդի իմաստնությունից, քան հենց ուկրաինացիներից։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Պորոշենկոյի՝ ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովա) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ զրույցում, ովքեր զանգահարել են իրեն Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի անունից։
Նրանք Telegram-ի իրենց ալիքում հրապարակել են Պորոշենկոյի հետ զրույցի ձայնագրությունը։
Երկրի նախկին ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտությունն այսօր «միանշանակ չի ավարտվում»։
«Այժմ դա շատ ավելի քիչ է կախված Ուկրաինայից և ուկրաինացիներից։ Շատ ավելին կախված է ամերիկյան ժողովրդի իմաստությունից»,- ասել է նա և հավելել, որ Ուկրաինան միանշանակ աջակցություն ունի ԱՄՆ-ում։
Պորոշենկոն ևս մեկ անգամ հաստատել է, որ իր առջև նպատակ չի դրել կատարել մինսկյան պայմանավորվածությունները։ Նրա խոսքով՝ ուկրաինական զինված ուժերը ձևավորելու համար նրանց անհրաժեշտ էր առնվազն չորսուկես տարի։