Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հետ բանակցություններին. Ռյաբկով
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հետ բանակցություններին, սակայն Կիևի առաջ քաշած նախապայմաններն անընդունելի են: Այս մասին գրում է TACC-ը:
Նրա խոսքով՝ հենց Կիևը չի ցանկանում բանակցություններ, հետևաբար պայմաններ է դնում։ Դիվանագետն ընդգծել է, որ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անսասան է ուկրաինական կողմի հետ բանակցային գործընթացում։
Ավելի վաղ G20-ի գագաթնաժողովում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ներկայացրել էր հակամարտությունը լուծելու «խաղաղության բանաձևի» 10 պայման։