Նոր ավտոբուսների գալով հարցը չի լուծվելու. Ավինյանը՝ տրանսպորտի հարցի մասին
Քաղաքային տրանսպորտի հարցը նոր ավտոբուսների գալով չի լուծվել, որովհետև ավտոբուսների այդ չափաքանակի գալով չէր կարող լուծվել խնդիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ փուլային ռեֆորմը մեզ կանգնեցրել է մի իրավիճակի առաջ, որ մենք ունենք ավտոբուսների մի փոքր քանակ, որ շահագործվում են, բոլոր նախկին գազելներն արդեն շարքից դուրս են եկել ու դուրս են եկել բոլոր գծերից։
«Այո, տրանսպորտի վիճակը լավ չէ: Մինչև տարվա վերջ կամ հունվարին մենք սպասում ենք 150 նոր ավտոբուսի, հաջորդ տարի՝ 80 հատ նոր 12 մետրանոց «ՄԱՆ» ավտոբուսների ենք սպասում: Բայց դրանց գալով չենք կարող ասել, որ տրանսպորտային ռեֆորմն ավարտին է հասցված»,- ասաց Ավինյանը։