Ադրբեջանն իրավիճակն առաջնագծում աստիճանաբար տաքացնում է․ կան որոշակի տեղաշարժեր. Տիգրան Աբրահամյան
Տարբերակը, թե Արցախի հարցը թողնվում է սերունդներին, պետք է հասկանալ՝ եթե գործընթացը մնում է, արդյոք դա թո՞ւյլ է տալիս անվտանգություն ապահովել տարածաշրջանում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նկատում է, որ այսօր տարածաշրջանում իրավիճակն այնպիսին չէ, որ կարելի է համարել անվտանգ։
«Ադրբեջանն իր դիրքորոշումն արտահայտում է սահմանագծում ու դա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի հետ առաջնագծի տաբեր ուղղություններով, այլ նաև Արցախում»,- ասաց պատգամավորը։
Նա նկատում է, որ Հայաստանի սահմանագծի տարբեր ուղղություններով, թեև դանդաղ, բայց որոշակի լարվածության աճի դինամիկա է դրսևորովում. «Տեղային առումով կան որոշակի շարժեր, որոնց վերջնանպատակն այս պահին դժվար է ասել»,- նշեց նա։
Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը գծագրված ու հստակ նախատեսված սադրանքներ է հրահրելով՝ իրավիճակն առաջնագծում աստիճանաբար տաքացնում է։
«Տեղաշարժը հիմնականում այն հատվածներում է, որտեղ սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիա կիրառեց. ամբողջ ճակատով չէ՝ տեղային մեկ-երկու ուղղությամբ է»,-ասաց Աբրահամյանը։