Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Երբ զինծառայությունը դիտարկվում է որպես սովորական աշխատանք, ապա պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու որևէ շանս չկա․ Աբրահամյանը «Զինծառայողի ատեստավորման մասին» նախագիծը ռիսկային է համարում

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝  ՀՀ զինված ուժերում ատեստավորման հետ կապված նախագիծն ունի բազմաթիվ ռիսկեր։ Այդ մասին պատգամավորն ասաց ԱԺ ճեպազրույցում։

Որպես ռիսկ, նա մատնանշեց այն, որ նախագծում, օրինակ, սահմանված չէ կառավարության այն որոշումը, որը կարգավորում է ատեստավորման գործընթաց, թե ինչ չափորոշիչների հիման վրա է և ինչ սկզբունքներով է իրականացվելու։ 

«Սա ինչո՞վ է կարևոր. այս գործընթացի ցանկացած խափանում Զինված ուժերում բերելու է շատ ավելի ծանր վիճակի, քան այսօր ունենք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նախագծով սահմանվող խրախուսման համակարգին, ապա Տիգրան Աբրահամյանը նկատում է, որ նախ պետք է բազային աշխատավարձը հասցնել համապատասխան մակարդակի, ու մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարներն ունենան համապատասխան վիճակ։

«Այսինքն՝ չկան այնպիսի ցածր թվեր, որոնք այսօր կան»,- ասաց  պատգամավորը։

Խոսելով «Պաշտպան հայրենյաց» նախագծից, Աբրահամյանը նկատեց, որ նախ պետք է հասկանալ, թե իրականում որքանով է պետությունը տվյալ իրավիճակում թիկունք զինծառայողին։

«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ միջավայր է ստեղծված Զինված ուժերի ներսում՝ սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից, և այլն», - ընդգծեց Աբրահամյանը։

Չնայած նա այս նախագծի հետ կապված շատ խնդիրներ է տեսնում, սակայն ընդգծում է, որ որպես  պայմանագրային զինծառայությանն աջակցող ծրագիր, կողմ է քվեարկելու նախագծին։ 

«Գիտե՞ք՝ մեր խնդիրը որն է։ Քաղաքական իշխանությունը շարունակ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, դրան գնալու ճանապարհների մասին, բայց այդ մոտեցումը չկա։ Օրինակ, այդ հանձնաժողովում այս նախագիծը քննարկելիս ասվում էր, որ զինծառայողը երեկոյան ժամերին կարող է աշխատանքից տուն վերադառնալ։ Խնդիրը հենց այստեղից է սկսում։ Զինվորական ծառայությունը, առաքելությունը երբ դիտարկվում, ընդունվում է որպես սովորական աշխատանք, ապա դու պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու որևէ շանս չունես»,- նշեց պատգամավորը։