Դինքի սպանության գործը ողբերգությունից վերածվել է կատակերգության. (տեսանյութ)
2007 թվականի հունվարի 19-ին իր խմբագրած «Ակօսի» խմբագրատան առաջ, թիկունքից գլխին արձակված երեք հրազենային կրակոցից սպանվեց հայ մեծ մտավորական, պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ թերթի գլխավոր խմբագիրը՝ Հրանտ Դինքը:
«Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ասաց, որ թեև մարդասպանը` 17-ամյա Օգյուն Սամասթը, խոստովանել է իր մեղքը, մի շարք ձերբակալություններ են եղել, դատական գործն էլ դեռ շարունակվում է, բայց գործը լիովին բացահայտված չէ, իրական պատվիրատուները հայտնի չեն:
«Դա մեծ ողբերգություն էր, որն այսօր Թուրքիայում կատակերգության է վերածվել: Դինքն իրեն նվիրեց Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ թուրքահայ համայնքի շահերի պաշտպանությանը»,- նշեց պատմաբանը:
Էդիկ Մինասյանը նկատեց, որ Հայաստանը նախկին եռանդով չի ներկայացնում եղելությունը միջազգային ատյաններում:
Մանրամասները` տեսանյութում