Թվում է, թե Պուտինը ցանկանում է ուղիղ բանակցություններ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այլ երկրների ղեկավարներից որոշակի ազդանշաններ է ստացել բանակցություններ սկսելու Ռուսաստանի ցանկության վերաբերյալ։ Այս մասին նա ասել է լրագրողներին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ցանկացած բանակցություն պետք է անցկացվի հրապարակային, ոչ թե կուլիսներում։
«Այո, ես որոշակի ազդանշաններ եմ ստացել պետությունների ղեկավարներից։ Թվում է, թե Պուտինը ցանկանում է ուղիղ բանակցություններ... Ես ստացել եմ նման ազդանշաններ։ Ես առաջարկել եմ բանակցությունների հրապարակային ֆորմատ, քանի որ Ռուսաստանը հրապարակային պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ»,- ասել է Զելենսկին, ուկրաինական ԶԼՄ-ներին: