Բայդենն ապացույց չի համարել Զելենսկիի պնդումները
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ որպես ապացույց չի համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այն պնդումը, թե Լեհաստանի տարածքում ընկած հրթիռը ուկրաինական չէ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Սա ապացույց չէ»,- լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը Բալիում G20 գագաթնաժողովից Վաշինգտոն վերադառնալուց հետո։