Լրագրողներին սպառնում են սահման ուղարկել՝ ենթադրելով, որ դա համակենտրոնացման ճամբար է. ՀԿ-ները կրավորական դիրք են գրավել. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Լրագրողներին սպառնում են, իսկ մամուլի խոսքի ազատության կազմակերպությունները, ովքեր անուրանալի գործունեություն են ծավալել՝ լուռ են: Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նկատելով, որ եթե այսօր դրա դեմը չառնեն՝ ապա վաղը լրագրողներն ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: