Գերմանական «Տոռնադո» ռմբակոծիչները գիշերային հարվածներ չեն կարողանում իրականացնել
Թուրքիայի տարածքում տեղակայված գերմանական ռազմական ինքնաթիռները գիշերային ժամերին թռիչքներ չեն իրականացնում, այս մասին հայտնում է թուրքական sondakika.com կայքը:
Իսլամական պետության դեմ պայքարելու համար Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա ուղարկված գերմանական «Տոռնադո» ռազմական ինքնաթիռները գիշերային ժամերին թռիչքներ չեն իրականացնում: BILD թերթի աղբյուրի համաձայն` ինքնաթիռները համակարգչային և ծրագրերի ապահովման խնդիր ունեն և այդ պատճառով հարմար չեն գիշերային թռիչքներ իրականացնելու համար:
Գերմանիայի Պաշտպանության նախարարության աշխատակիցները վստահեցրել են, որ մինչև տարվա վերջ այդ խնդիրները կլուծվեն:
2016 թվականի առաջին օրերից գերմանական ինքնաթիռները հարվածներ են հասցնում ԻՊ-ի դիրքերին, սակայն միայն ցերեկային ժամերին: