Իրանում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների ու ոստիկանների վրա, կան զոհեր և վիրավորներ
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Իզե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Իզեում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մինչ այժմ չորս մարդ է զոհվել, ևս վեցը վիրավորվել են»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ հարձակումն իրականացրել են մի շարք անհայտ անձինք, նրանք կրակ են բացել մարդկանց ու ոստիկանների վրա։