Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Պայքար երկրորդ, միգուցե առաջին տեղի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը շատ երկարաձգել չի ստացվելու։ Դա անհնար է ոչ միայն նրա նկատմամբ հանրային մեծ հակակրանքի ֆոնին, այլև նրա, որ թիմի անդամներին Փաշինյանի ժողովրդականության իսպառին մոտ կորուստը սկսում է խանգարել։ Բոլորը հասկանում են, որ այսօր ՔՊ-ն 2018-ի «ջահելների» կուսակցությունը չէ, որտեղ կար միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ մնացածն իրենցից ոչինչ չէին ներկայացնում։ Այժմ պետական ու ֆինանսական ռեսուրսները ներսում ձևավորել են դեմքերի։ Եվ այժմ ակնհայտ է, որ պայքարում են Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ տեղի համար, որը առաջիկայում կարող է վերածվել առաջինի։

Իշխանական կուսակցության մեր աղբյուրը հայտնում է, որ այս պահին ակտիվ պայքարի մրցակցության մեջ է առաջին հերթին Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարար Պապիկյանի ձեռքում կենտրոնացած է լուրջ պաշտոնեական ռեսուրս՝ բանակը՝ թիվ 1 ուժային կառույցը։ Պաշտպանության նախարարները միշտ համարվել են երկրորդ ամենից մեծ ազդեցություն ունեցողը պետության ղեկավարից հետո (Լևոն ՏերՊետրոսյանի ժամանակ՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի օրոք գուցե մի որոշ շրջան՝ Սեյրան Օհանյանը)։ Սուրեն Պապիկյանն ունի լուրջ կադրային ռեսուրս իշխանական կուսակցության և պետապարատի ներսում, ֆինանսական անկախություն է կարողացել ձեռք բերել այս ընթացքում։ ՔՊ թիմի ներսում ևս ընկալելի անձ է եղել միշտ, իսկ հիմա՝ առավել ևս, և դա փաստվել է համագումարում գրանցված արդյունքներով (առաջին տեղում՝ Փաշինյան՝ 945 ձայն, երկրորդը՝ Պապիկյան՝ 809 ձայն):

 ի գլխավոր առավելություն է դիտվում այն, որ նրա անվան հետ չի կապվում պատերազմի խայտառակ պարտությունը. այդ ընթացքում եղել է ընդամենը տարածքային կառավարման նախարար՝ հիմնականում զբաղվելով ասֆալտապատման և շինարարական աշխատանքներով։ Այնպես որ, հավանական մասնակի իշխանափոխության պարագայում Պապիկյանը կուսակցությունում հարմար թեկնածու է դիտվում ՔՊ կողմից՝ Փաշինյանին փոխարինելու համար։ Ըստ մեր աղբյուրի, Սուրեն Պապիկյանն այս պահին մրցակցության մեջ է Տիգրան Ավինյանի հետ։ Վերջինս ևս հաջողացրել է իշխանության 4,5 տարվա ընթացքում լուրջ ռեսուրսներ կուտակել իր ձեռքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ թիմային ազդեցության։ Գործարարների հետ բավականին սերտ կապեր է հաստատել, ինչպես նաև, մեր աղբյուրի պնդմամբ, իշխանության հետ կապված բիզնեսների, խոշոր գործարար շրջանակների հետ աշխատանքներն իրականացնում է հենց Ավինյանը։

Ավինյանը ևս պարտության խորհրդանիշներից չէ, ընդհակառակը, նա պատերազմից ամիսներ անց՝ 2021 թ. օգոստոսին, հրաժարական տվեց փոխվարչապետի պաշտոնից, անցավ մասնավոր սեկտոր, ինչից հետո սկսեց իր ստվերային գործունեությունը։ Այժմ ժամանակավոր Երևանի փոխքաղաքապետ է, հայտարարվել է որպես ՔՊ թեկնածու՝ 2023թ. քաղաքապետի ընտրություններում։ Տեսանելի է, որ տևական ժամանակ է, ինչ սկսել է լայնամասշտաբ նախընտրական այցերը, սակայն առնվազն նկատելի է, որ սա քարոզարշավ չէ զուտ Երևանի ավագանու ընտրությունների համար, մեր աղբյուրը շեշտում է, որ Ավինյանը ավելի բարձր նպատակներ ունի, և սա ընդամենը առիթ է։ Արտաքուստ այս պահին որևէ առճակատում Պապիկյանի և Ավինյանի միջև առկա չէ, սակայն երևի թե դրա ժամանակն էլ կգա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում