«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակի երգը մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում ամենադիտվածն է
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Նարեի երգի հոլովակն այս պահին մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում ամենադիտվածն է:
Այն 442 հազար դիտում ունի:
Dance մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: