Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Սպորտ

Շախմատի տուն-մարզադպրոցը էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ կունենա

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը Կառավարությունից կստանա էլեկտրոնային 120 ժամացույց և10 համակարգիչ: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, այդ նպատակով Կառավարության նոյեմբերի 10-ի նիստում 9 մլն 941 հազար դրամ գումար է հատկացվել շախմատի դպրոցին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով:

«Երբ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը փառահեղ ելույթ ունեցավ Համաշխարհային օլիմպիադայում և գրավեց երկրորդ տեղը, վարչապետն ընդունեց հավաքականին և խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի արդյունքները շարունակական լինեն: Շուտով Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը կունենա շախմատի էլեկտրոնային ժամացույցներ և համակարգիչներ: Շատ վաղուց էլեկտրոնային ժամացույցներ ձեռք չէին բերվել, իսկ առանց ժամացույցի շախմատ չեն խաղում: Դրա հետ մեկտեղ՝ ձեռք են բերվելու գերհզոր համակարգիչներ, որպեսզի մեր շախմատիստները կարողանան իրենց վերլուծությունները հնարավորինս կարճ ժամկետում կատարել: Դրանք շատ կօգնեն, որպեսզի շախմատիստները կարողանան բարձրացնել իրենց գիտելիքների մակարդակը, մարզավիճակը և նորանոր հաղթանակներ գրանցեն»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Ներկայում շախմատային վերլուծություններն արվում են հզոր սերվերների միջոցով, որոնք հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում մոնիտորինգի դիտարկման արդյունքներ և ամփոփ տվյալներ են գեներացնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի հավաստմամբ՝ հայ շախմատիստներն այդ ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն.

«Հայաստանի Կառավարությունը հոգացել է, որ այդ բավական թանկ հաճույքից ևս մեր ամենաուժեղ շախմատիստներն օգտվեն: Այսպիսով մեր ուժեղագույններն արդեն ժամանակի խնդիր չեն ունենա, կկարողանան ամենակարճ ժամկետներում կատարել իրենց տնային աշխատանքը և կազմ ու պատրաստ ներկայանալ մրցումներին»,-ասել է Կարեն Գիլոյանը:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանի խոսքով՝ նախատեսվում է ձեռք բերվող 10 համակարգիչներից 3-ը լինեն գերհզոր.

«Դրանցով մեր հավաքականների անդամներն ու մարզիչները ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն, վերլուծություններ կանեն և կնախապատրաստվեն կարևոր ստուգատեսներին: Մյուս 7 համակարգիչներով կհամալրվեն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դասարանները, որոնցով մարզադպրոցի 16 մարզիչները կկարողանան կազմակերպել 5-7 տարեկան երեխաների ուսումնական գործընթացը: Մինչ այս շախմատի տուն-մարզադպրոցում համակարգիչներ չենք ունեցել, մարզիչներն իրենց անձնական համակարգիչներով էին իրականացնում պարապմունքները»,- նշել է Հրաչիկ Թավադյանը և հավելել, որ այս տարի 125 երեխա է ընդունվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային ժամացույցներին, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրենն ասել է՝ դրանք պետք է հաստատված լինեն Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից, հակառակ դեպքում ՖԻԴԵ-ն կարող է չճանաչել այն մրցաշարերի արդյունքները, որոնք անցկացվել են իրենց կողմից չհաստատված ժամացույցներով:

«Վերջին ժամացույցները՝ շուրջ 30 հատ, ստացել ենք 5-6 տարի առաջ, երբ Հայաստանում անցկացնում էինք Եվրոպայի առաջնությունը: Հավաքածուի մեջ նաև օնլայն տախտակներ և 100 հատ շախմատ էր ներառված»,- պատմել է Թավադյանը:

Նրա գնահատմամբ՝ այս տարվա ընթացքում պատանի, երիտասարդ և մեծահասակ շախմատիստները գոհացնող արդյունքներ են գրանցել.

«Տղամարդկանց մեծահասակների հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում այս տարի հավասար միավորներով զբաղեցրեց երկրորդ տեղը, Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Գաբրիել Սարգսյանը կիսեց 1-2-րդ հորիզոնականները, մեր մարզադպրոցի սանը՝ Մարիամ Մկրտչյանը, դարձավ աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն, մյուս սանն էլ երրորդ տեղը գրավեց: Կարծում եմ՝ այս տարվա արդյունքներն իսկապես գոհացնող են, բայց, անկասկած, նոր համակարգիչների ու էլեկտրոնային ժամացույցների ձեռքբերման ծրագիրը կարևոր նախաձեռնություն է ու անպայմանորեն նպաստելու է էլ ավելի բարձր արդյունքներ գրանցելուն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ սպորտի ոլորտում ՀՀ Կառավարության կատարած ներդրումները միանգամայն արդարացված են և պետք է շարունակական լինեն.

«Երբ գումար է տրամադրվում և կա արդյունք, մոտեցումն անպայման պետք է շարունակական լինի, որպեսզի արդյունքներն ավելանան: Հայաստանի կառավարությունն այսօր իր վրա է վերցրել սպորտային ծախսերի գրեթե ամբողջ մասը: Ինչպես տեսնում եք, արդյունքները տեսանելի են: Իհարկե, կան հատուկենտ մարդիկ, կազմակերպություններ, որոնք սիրում են սպորտն ու հովանավորում, աջակցում են հայկական սպորտին, որը շատ շնորհակալ և կարևոր գործ է: Ես անչափ շնորհակալ եմ նման մարդկանց, բայց դա տարերային և ոչ համակարգված բնույթ ունեցող գործընթաց է: Ոլորտի հիմնական խնդիրների նկատմամբ ամենակարևորը պետական հոգածությունն է, որը կա»,- եզրափակել է Կարեն Գիլոյանը: