Ուկրաինան ականապատում է Բելառուսի հետ սահմանը և քանդում կամուրջները
Ուկրաինան ականապատել է սահմանամերձ շրջանները և մի քանի կամուրջներ ավերել ուկրաինական և բելառուսական տարածքների միջև։ Այս մասին հայտարարել է Բելառուսի սահմանային կոմիտեի ղեկավար Անատոլի Լապոն, գրում է BelTA-ն։
«Ուկրաինական կողմի ջանքերը կենտրոնացած են ինժեներական պատնեշներով սահմանի պաշտպանությունն ավելացնելու վրա։ Ուկրաինայում Բելառուսի հետ սահմանային տարածքը ականապատված է, Գոմելի և Մոզիր ուղղությունների գրեթե բոլոր կամուրջները պայթեցվել են։ Վոլինի ուղղությամբ բոլոր կամուրջները, բոլոր ճանապարհները դժվարանցանելի են»,- ասել է վարչության պետը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական զորքերը պատրաստվում են հետ մղել Բելառուսի հնարավոր ներխուժումը։