Այս տարի մոտավորապես 20.000-ով ավելի քիչ մարդ է գնացել խոպան. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարության համար այսօր գլխավորը տնտեսական աճն է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողներին՝ Քերոբյանը նշեց, որ այս տարի մոտավորապես 20.000-ով ավելի քիչ մարդ է գնացել խոպան: Բայց պետք է նշել, որ Ռուսաստանից Հայաստան վերադարձած, Ռուսաստանից Հայաստան տեղափոխված մարդկանց ուղիղ կեսը հայկական ազգանունով, բայց ռուսական անձնագրերով են: Խոսքը մոտավորապես 50 հազար մարդու մասին է:
Քերոբյանի խոսքով՝ մոտ այդքան էլ ռուսական ազգանունով անձ է եկել Հայաստան: Ընդ որում՝ ոչ թե Ռուսաստանում իրականացված մոբիլիզացիայից առաջ, այլ տարվա սկզբից: