ԵԺԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է Հայաստանի կառավարությանը՝ Աշոտյանի հետ կատարվածի համար
Եվրոպական Ժողովրդական կուսակցության Գլխավոր քարտուղար Տանասիս Բակոլասը խստորեն դատապարտել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին Հայաստանից Լիսաբոն մեկնելու արգելքը։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում և կատարվածը որակել անընդունելի:
«Հայաստանի կառավարությունը չպետք է միջամտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչների ոչ մի հավաքի»,- գրել է նա։
I am extremely concerned that @Ashotyan was banned from travelling to Lisbon and not allowed to join our Political Assembly. These practices are totally unacceptable. The Armenian government should not interfere in any gathering of democratically elected politicians. https://t.co/vjSkXx8eMC
— Thanasis Bakolas (@ThanasisBakolas) November 16, 2022