Փաշինյանին կոչ եմ արել պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների տեմպը. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների տեմպը: Այս մասին Բլինքենը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։
«Վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների տեմպը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:
